Լ. Անանյան. Արդի հայ գրականությունը ներկայանալի է ու մրցունակ
«Մեր արդի գրականությունն այսօր և ներկայանալի է, և մրցունակ, համընթաց է աշխարհի զարգացած երկրների զարգացած գրականություններին: Զարգացման նույն շրջագծի մեջ են»: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նշենք, որ մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Այն նշվում է ՊԵՆ-ակումբի (PEN- Poets-պոետ, Essayists-էսսեիստ, Novelists-նովելիստ) Միջազգային 48-րդ կոնգրեսի որոշման համաձայն: Գրողների միջազգային օրը սկսել է նշվել 1986թ. մարտի 3-ից:
Ներկայացնելով տարվա ընթացքում Գրողների միության ծավալած գործունեությունը, նախաձեռնությունները, որոնք միտված են հասարակություն-ընթերցանություն կապի խորացմանը, Լ. Անանյանը նշեց, որ այսօր սառույցը ճաքեր է տվել ու պետք է շարունակել աշխատել, որպեսզի նոր սերունդը վերադառնա դեպի գիրքը, դեպի ընթերցանությունը:
Նրա խոսքով, գրողը, մտավորականն այսօր ամենախոցելի խավերից են. գրողների ամենադժվար խնդիրը հոնարար գտնելն է: Միաժամանակ հավելեց, որ պետությունը տարեկան գումար հատկացնում է պետպատվերի շրջանակներում գրքեր հրատարակելու համար:
Խոսելով արդի հայ գրականության միտումների մասին, Լ. Անանյանն ասաց, որ արդի հայ գրողները աստիճանաբար ընթերցողին են փոխանցում արցախյան հերոսամարտի գեղարվեստական արտացոլումը, կա ստվար զանգված, որ վերադառնում է անցյալ:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ ապրիլին Երևանում առաջին անգամ կազմակերպվելու է պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակներում Հայաստան են գալու աշխարհահռչակ գրողներ: Փառատոնի շրջանակներում Մաշտոցի պուրակում բացվելու է պոեզիայի պուրակ, որտեղ Հայաստան եկած գրողները ծառ են տնկելու, տարբեր միջոցառումների ժամանակ գրողները ներկայացնելու են իրենց գրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում