Գուրգեն Եղիազարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմություն չէ, քիչ գովաբանեք»
«Ես կարծում եմ, որ նա (Րաֆֆի Հովհաննիսյանը-խմբ.) ընդդիմություն չէ, հակառակ դեպքում այսքան մարդու սպասումներ հողին չի հավասարեցնի: Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված, հուսալքված են լինելու»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, որպեսզի ժամ առաջ դադարեցնենք արտագաղթը, որպեսզի մեր զավակները չլքեն իրենց հայրենիքը: Այս իրավիճակը երկու-երեք կոսմետիկ պահանջներով փոխել չի լինի: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր ջատագովներին՝ քիչ գովաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քանի օր հետո խփելու են գլխներին, որ այդպես են վարվել»,- նշել է նա: