Արմեն Նազարյանը հացադուլ է հայտարարել` բողոքելով ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ
Հայտնի ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, ով հաղթել է 1996 և 2000 թթ. Օլիմպիական խաղերում` Հայաստանի ու Բուլղարիայի դրոշների ներքո, հացադուլ է հայտարարել` բողոքելով ՄՕԿ-ի գործկոմի` ըմբշամարտը 2020 թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու առաջարկի դեմ:
«Այս հացադուլով ես իմ բողոքն եմ հայտնում ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ,- Արմեն Նազարյանի խոսքերը մեջբերել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:- Ըմբշամարտը միշտ է եղել օլիմպիական խաղերի ծրագրում, և այն հանելը ճիշտ չէ: Ես հացադուլ եմ սկսում և միայն հյութ կխմեմ: Հացադուլը կավարտեմ Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կմեկնարկի մարտի 22-ին, Թբիլիսիում: Հույս ունեմ, որ իմ քայլը կստիպի ՄՕԿ-ին` վերանայելու իր որոշումը: Ըմբիշները փորձում են բողոքել ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ: Օրինակ` Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Յորդանովը հրաժարվել է իր օլիմպիական ոսկե մեդալից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում