Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում
2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 6.2% և մրգի 2.6% գնանկումը: 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 6.2-0.2% գնանկում, 8-ում` 0.1-2.3% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`6.2% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի`15.1%, վարունգի 13.5%, գլուխ սոխի`11.0%, գազարի` 10.5%, բողկի 9.0%, կաղամբի`8.9% գնանկումով: 2013թ. փետրվարին հունվարի համեմատ լոլիկի գինը նվազել է 5.6%-ով, կարտոֆիլինը` 5.2%-ով, ճակնդեղինը` 3.9%-ով, խառը կանաչեղենինը` 1.8%-ով, սմբուկինը` 1.5%-ով, կանաչ պղպեղինը` 0.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սնկի և սխտորի` համապատասխանաբար 2.8% և 14.3% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.1-2.9%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6.1%-ով:
Մրգի ապրանքախմբում 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.1% գնաճ, իսկ 2013թ. հունվարի համեմատ`2.6% գնանկում: 2013թ. փետրվարին հունվարի համեմատ խնձորի գինը նվազել է 12.1%-ով, տանձինը` 11.7%-ով, ադամաթզինը`8.6%-ով, նարնջինը`7.9%-ով, կիտրոնինը`6.3%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է խաղողի`2.1%, նռան` 4.6%, մանդարինի`11.4%, արքայանարնջի` 21.8% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում մրգի գները նվազել են 8.6-0.3%-ով, իսկ մյուս 2 քաղաքներում գրանցվել է 0.7-4.1% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.0%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա