Բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5% և 6.5%-ով
2013թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 4.6%, ոսկերչական ապրանքների` 1.6%, հագուստի և գործվածքի`1.3%, կոշկեղենի` 0.7%, վառելիքի` 0.5% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է այգեգործական` 0.1%, անձնապիտո`0.1%, գեղահարդարման ապրանքների` 0.2%, գորգեղենի` 0.3%, խոհանոցային սպասքի` 0.4%, գրենական պիտույքների` 0.4%, լվացող միջոցների` 0.4%, կահույքի` 0.5%, շինանյութերի`0.5%, տեքստիլեղենի` 1.0%, դեղամիջոցների` 1.0%, կենցաղային էլեկտրաապրանքների` 2.8% գնաճ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.8% գնաճ: 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5% և 6.5%-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի`0.6% գնանկում և դիզելային վառելիքի`0.7% գնաճ:
Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.2% գնանկում, 4 քաղաքներում`0.1-0.2% գնաճ, իսկ մյուս 3 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.3%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա