ԱՄՆ պետքարտուղարությունը քննարկումներ է սկսել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ
ԱՄՆ-ում ակտիվ քննարկումներ են սկսվել Ադրբեջանում այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: Ինչպես հայտնում է «Avropa.info» կայքը, ԱՄՆ պետքարտուղարության ու կառավարության կողմից անցկացվող քննարկումներին մասնակցում են հայտնի ամերիկյան «KBR» ընկերությունը, հրեական լոբբին և Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչները:
Համաձայն կայքի տեղեկության, այդ քննարկումներին խիստ հետաքրքիր է «KBR» ընկերության մասնակցությունը: Նավթի ու գազի բիզնեսով զբաղվող այդ ընկերությունը, որը բազմաթիվ նավթային երկրներում հիմնական բաժնետերերից մեկն է, Ադրբեջանի նավթային հատվածում շատ քիչ թվով նախագծերի է մասնակցում: «KBR»-ը հայտնի է նաև նրանով, որ հաճախ միջամտում է այն երկրների ներքաղաքական խնդիրներին, որտեղ բիզնես է ծավալում, ինչպես նաև ներգրավվում է կոռուպցիոն գործողություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները