Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 34 մլն դոլարի վարկ
Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119,952,133 ԱՄՆ դոլար 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,801,239 ԱՄՆ դոլար 409.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել 2,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,372,606 EUR 535.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,652,038 EUR 538.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 613,362,700 ՌԴ ռուբլի 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112,739,420 ՌԴ ռուբլի 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա