«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ազգային ընտրության փուլը` այսօր. Ընտրվելու է երգը
Այսօր պարզ կդառնա, թե Հայաստանը ինչ երգով է ներկայանալու «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում: Գոռ Սուջյանը, ով ներկայացնելու է մեր երկիրը մրցույթում, հայաստանյան ազգային ընտրության փուլի ընթացքում, որը ուղիղ եթերով ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերությամբ, կատարելու է չորս երգ:
«Եվրատեսիլ- 2013»-ին կմասնակցի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր մրցույթ. «Հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում՝ հնարավորություն ընձեռել բազմաթիվ հեղինակներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն»:
Ավելի քան 70 հայտ էր ընդունվել, որից էլ ընտրվել է չորս երգ: Հիշեցնենք, որ Գոռ Սուջյանն ընտրվել էր Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի կողմից` ներքին ընտրությամբ:
«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում