Փորձագետները մեկնաբանում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը», որում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ արտգործնախարարի հնչեցրած առանցքային շեշտադրումների շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանի և քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում նշել էր մասնավորապես հետևյալը. «Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները», որ հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ «միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով», նաև ասել, որ «Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը»։

Panorama.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը հայտնվե՞լ է լիակատար փակուղում և ի՞նչ կարելի է ակնկալել բանակցային գործընթացից, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ասաց. «Փաստացի Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը մտավ փակուղի 2006-2007թթ.-ին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ մերվել Արցախյան խնդրի քաղաքական իրականության հետ:

Մյուս կողմից պարզ դարձավ, որ Ադրբեջանը հույսը դրել է նավթա-գազային գումարները ռազմական նպատակներով ծախսելու միջոցով, ուժի սպառնալիքով կամ պարզապես ռազմական ուժի գործադրմամբ այս հակամարտւթյունն իր օգտին լուծելու վրա: Այդ պահին ակնհայտ դարձավ և՛ հայկական կողմերի, և՛ միջազգային հանրության համար, որ թիվ մեկ խնդիրն արդեն ոչ թե փոխզիջումային լուծում գտնելն է, այլ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն ու ռազմական գործողությունների չվերսկսումը: Այդ առումով հասկանալի է, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումներն ավելի քան համապատասխանում են միմյանց:

Ռամիլ Սաֆարովի գործը, և Ադրբեջանի կողմից այլ գործողությունները վկայեցին, որ Ադրբեջանում կոմպրոմիսների գնալու տրամադրվածությունը վերանում է: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում կան նաև լուրջ խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առումով:

Սերգեյ Մինասյան. «Ղարաբաղյան հակամարտության գոտում միայն մի տարբերակն է իրատեսական. դա գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումն ու ամրապնդումն է»:

Կարծում եմ՝ նախարար Նալբանդյանը, ասելով, որ Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորացել է քաղաքակրթական անդունդը, ընդգծել է հենց այդ երկու հանգամանքը՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժով Ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկությունն ու փաստացի բանակցային գործընթացը ընդհատելը, և Ադրբեջանի ներսում առկա գործընթացները՝ սկսած Սաֆարովից և Այլիսլիից, վերջացրած հակահայկական հռետորաբանությամբ:

Հակամարտության վերջնական կարգավորման առումով կողմերի տրամագծորեն տարբեր մոտեցումները միայն տեսականորեն են ռեալ հնարավորություն տալիս դրական իմաստով շարունակել բանակցային գործընթացը: Սաֆարովի գործը հանգեցրեց մի իրավիճակի, որ դժվար է պատկերացնել, թե ինչ առիթ պետք է լինի, որ Հայաստանի նախագահը համաձայնվի Ալիևի հետ նստել բանակցային սեղանի շուրջ:

Ստեղծված իրողություններից ելնելով` տեսանելի ապագայում Ղարաբաղյան հակամարտության գոտում միայն մի տարբերակն է իրատեսական. դա գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումն ու ամրապնդումն է»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Ցյուրիխյան արձանագրություններին՝ արտգործնախարար Է. Նալբանդյանը մասնավորապես նշել էր. «Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել և իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարևորագույն pacta sund servanta սկզբունքը՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն»։

Իրավագետ-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «pacta sund servanta» սկզբունքը և ի՞նչ հետևանքներ է ունենում այդ սկզբունքի խախտումը պետությունների միջև հարաբերություններում: Վերջինս նշեց, որ այդ սկզբունքը կարելի է դիտարկել իրավական և քաղաքական հարթությունում:

«Pacta sund servanta նշանակում է պայմանագրերը պետք է կատարվեն, իսկ որպեսզի պայմանագիրը կատարվի, այն պետք է ուժի մեջ մտնի: Բայց մինչև ուժի մեջ մտնելը միջազգային իրավունքի նորմերով պետությունները չպետք է այդ պայմանագրին հակասող գործողություններ անեն: Pacta sund servanta սկզբունքը չի նախատեսում, որ եթե պայմանագիրը ստորագրված է, ապա պետք է պարտադիր վավերացվի:

Վիգեն Քոչարյան. «Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը պետությունները չպետք է պայմանագրին հակասող գործողություններ անեն: Ստորագրումից  հետո պայմանագրին չվերաբերող նախապայմաններ առաջ քաշելը ընդունելի չի կարող լինել»:

Թուրքիայի գործողությունները պետք է գնահատվեն զուտ քաղաքական իմաստով ավելի, քան միջազգային իրավական հարթության մեջ: Իրավական իմաստով այն հանգամանքը, որ պետությունը պայմանագիր է ստորագրում ու հետո ինչ-ինչ պատճառներով չի վավերացնում, դրանում միջազգային իրավունքի սկզբունքի խախտում չկա:

Դա պետության սահմանադրական համապատասխան ընթացակարգով որոշվելիք հարց է: Խախտում կլիներ, եթե պայմանագրի մեջ հստակ նշված լիներ, որ կողմերը պարտավորվում են սույն պայմանագիրը ներկայացնել ազգային խորհրդարաններ վավերացման համար՝ ոչ ուշ, քան այսինչ ժամկետներում: Նման դրույթ արձանագրություններում չկա:

Իրականում առկա է զուտ քաղաքական մեծ խնդիր, որ Թուրքիան նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման համար, ինչը տարածաշրջանային լուրջ խնդիրներ է ստեղծում և խոչընդոտում տարածաշրջանում դրական զարգացումներին: Դա լուրջ, հիմնարար խնդիր է, բայց այն քաղաքական խնդիր է:

Եթե Թուրքիան ինչ-ինչ նախապայմաններ ուներ Հայաստանի հետ հարաբերությունները այդ արձանագրություններով կանոնակարգելու, ապա այդ նախապայմանների մասին կարող էր խոսել մինչև պայմանագրի ստորագրումը, իսկ ստորագրումից հետո պայմանագրին չվերաբերող նախապայմաններ առաջ քաշելը, ինչ խոսք, ընդունելի չի կարող լինել»,- պարզաբանեց Վ. Քոչարյանը:

Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև կովկասյան տարածաշրջանային նախագծերի մասին, որոնցում իր մասնակցությունն ունի Թուրքիան: Հատկանշական է, որ օրերս թուրքական «Հուրիյեթ» պարբերականում հրապարակված մի հոդվածի համաձայն՝ Թուրքիան առաջարկում է Հայաստանին ներգրավվել տարածաշրջանային նախագծերին այն դեպքում, երբ հստակ առաջընթաց արձանագրվի ԼՂ հակամարտության հարցում, այն է՝ «հայկական զինուժը լքի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները»:

Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ ասել է. «Տարածաշրջանային ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե հիմնվեն ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա։ Դրանք չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ, եթե ստեղծում են նոր բաժանարար գծեր։ Այդ ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե դրանց ուղղվածությունը ոչ թե դեմ է, այլ հանուն, եթե նկատի են առնում բոլոր երկրների շահերը»։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց. «Թուրքիան առաջ է քաշում գաղափար Հայաստանին ներգրավել տարածաշրջանային ծրագրերում, բայց այդ ներգրավումը կապում է Արցախյան հիմնախնդրում ինչ-որ առաջընթաց արձանագրելու հետ: Նույնն էլ Թուրքիան իրականացնում է նաև հայ-թուրքական դե ֆակտո սահմանի վերաբացման առումով՝ հայտարարելով, որ սահմանը հնարավոր է վերաբացել միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկատարի ինչ-ինչ պայմաններ:

Սա ապակառուցողական մոտեցում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե անգամ այդ ծրագրերի մեջ ներգրավելը կապվում է Արցախյան հիմնախնդրում առաջընթաց արձանագրելու հետ, ապա այդ պայմանը պետք է ուղղված լինի ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, որովհետև բանակցային գործընթացում հաջողության հասնելու հավանականությունը խափանվում է հենց Ադրբեջանի կողմից՝ նույն Սաֆարովի դեպքը, ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու ադրբեջանական արդեն ավանդական մոտեցումը և այլն:

Թուրքիան փորձում է միջազգային հանրության և Հայաստանի մոտ տպավորություն ստեղծել, որ կառուցողական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցություն սկսելու հարցում, սակայն իրականության մեջ նա մնում է հավատարիմ իր վաղեմի մոտեցմանը՝ Հայաստանի շրջափակմանը, ինչը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ դիտարկվում է՝ որպես թշնամական գործողություն:

Նարեկ Գալստյան. «Եթե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ կարգավորել իր հարաբերությունները, ապա պետք է առաջնորդվի միայն իր ու Հայաստանի հետ կապված հարցերով»

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դիվանագիտական հարաբերությունների սկսումը պետք է լինի առանց նախապայմանների: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կոնֆլիկտ ունեցող պետությունները շատ ավելի հեշտ են հասնում այդ կոնֆլիկտի լուծմանը, երբ տնտեսական ոլորտում նրանց միջև ինչ-որ համագործակցություն է սկսվում: Բայց և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան առաջնորդվում են բոլորովին այլ տրամաբանությամբ՝ Հայաստանը շրջափակելու տրամաբանությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Արցախյան հիմնախնդրի հետ: Եթե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ կարգավորել իր հարաբերությունները, ապա պետք է առաջնորդվի միայն իր ու Հայաստանի հետ կապված հարցերով, այլ ոչ թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրներով»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Նախորդող՝
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը

 Թուրքիան առաջարկում է Հայաստանին ներգրավել տրանսպորտային խոշոր նախագծերում. Հուրիյեթ Դեյլի Նյուզ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}