Օրենքը Ր. Հովհաննիսյանի աքիլլեսյան գարշապարն է
«Голос Армении»-ն գրում է, որ մարտի 2-ին լրանում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու Ր. Հովհաննիսյանի իրավունքի վերջնաժամկետը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը հայտարարում է, որ դեռ որոշում չի կայացրել: Ըստ թերթի` Րաֆֆի Հովհաննիսյանի այս կասկածներն իրականում որևէ կապ չունեն ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահության հետ, ՍԴ դիմելու որոշման ձգձգման իրական պատճառը Ր. Հովհաննիսյանի կողմից գիտակցումն է առ այն, որ իրավական տեսանկյունից իր դիրքերը ոչ թե թույլ, այլ խայտառակ թույլ են:
«Ր. Հովհաննիսյանի կողմնակիցներն ամեն խաչմերուկում բղավում են մասշտաբային և համակարգային ընտրախախտումների մասին, սակայն փաստն այն է, որ երկրի` թվով 1920 ընտրատեղամասերից և ոչ մեկում գոնե մեկ դեպք չի գրանցվել, որ «Ժառանգության» որևէ ներկայացուցիչ չստորագրի ընտրությունների ամփոփիչ արձանագրության տակ: Ավելին` նման բան չեն արել նաև մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները»,-գրում է «ГА»-ն` նկատելով, որ նման իրավիճակում Ր. Հովհաննիսյանը ՍԴ դիմելով պարզապես կվարկաբեկվի և կկորցնի իր քաղաքական կապիտալը: