Հենրիխ Մխիթարյան. «Վոլինը» միայն պաշտպանվելու համար չէր Դոնեցկ եկել»
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում իր տպավորություններն է արտահայտել գարնանային առաջին հանդիպումից, որում «հանքափորները» ջախջախեցին «Վոլինին» 4:1 հաշվով:
- Հենրիխ, շատ մասնագետներ ենթադրում էին, որ «Շախտյորը» հեշտ հաղթանակ կտոնի «Վոլինի» նկատմամբ: Համաձա՞յն ես, որ հենց այդպես էլ եղավ:
- Չեմ համաձայնվի, որովհետև մենք լավ էինք հասկանում, որ մրցակիցը կպայքարի և կփորձի խնդիրներ ստեղծել մեզ համար: Սկզբունքորեն այդպես էլ եղավ: Բայց հաջողվեց երկու արագ գոլ խփել, որոնք օգնեցին մեզ: Արդեն 15-րդ րոպեին հաշիվը 2:0 էր: Սակայն դրանից հետո թիմը թուլացավ: Սկսեցինք հանգիստ խաղալ և երկրորդ խաղակեսի սկզբին գնդակ ընդունեցինք սեփական դարպասը: Լավ է, որ կրկին կարողացանք հավաքվել, ևս երկու գոլ խփեցինք և հաղթեցինք:
- Բաց թողած գոլը լիցքավորե՞ց «Շախտյորին», թե՞ կասկածներ ծնեց, որովհետև հաշիվն արդեն սայթաքուն էր:
- Այո, բաց թողած գոլից հետո վտանգավոր իրավիճակ ստեղծվեց: Բոլորն էլ հասկանում էին, որ չի կարելի սխալվել: Ուզում էինք հնարավորինս արագ նոր գոլ խփել և հանգստացնել խաղը:
- Երբ խաղից առաջ ուսումնասիրում էիք «Վոլինին», հենց այդպիսի գործողություննե՞ր էիք սպասում նրանից:
- Ինչ-որ առումով «Վոլինից» հենց այսպիսի ֆուտբոլ էինք սպասում: Մեզ դիմակայում էր լավ թիմ, որը պայքարում էր, ձգտում խաղալ հանուն հաղթանակի, այլ ոչ թե Դոնեցկ էր եկել միայն պաշտպանվելու համար:
- Այնուամենայնիվ, կարելի՞ է կարծել, որ մեկնարկում խփած երկու գոլը վճռորոշ դարձան:
- Համաձայն եմ: Հնարավոր է` չարժեր երկրորդ գոլն այդքան շուտ խփել, որպեսզի թիմը շարունակեր կենտրոնացած վերահսկել խաղը: Բայց, կարծում եմ, արդյունքում ամեն ինչ նորմալ ստացվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները