Մշակույթի նախարարությունը կամ կույր է, կամ ստում է. Փակ շուկայում շինարարական աշխատանքները շարունակվում են
«ՀՀ մշակույթի նախարարության պահանջով «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն մշակել է շուկայի հետնամասի պատերի վերականգնման ու ուժեղացման և նորակառույցի ծավալի երկաթբետոնյա տարրերի ապամոնտաժման աշխատանքների նախագիծը՝ հետագայում կորցված կամարների վերականգնման նպատակով: Նախագծի քննարկումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում»,-նշված է մշակույթի նախարարության պատասխանում Panorama.am-ի այն հարցին, թե դեռևս փետրվարի սկզբին «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն Փակ շուկայի վերակառուցման նախագիծը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարություն, մասնագիտական հանձնաժողովի կողմից այն արդեն քննարկվե՞լ է:
Նախարարության պարզաբանման մեջ նաև նշված է որ, նախագիծը ուսումնասիրվել է նախարարության մասնագետների կողմից և դրա ընդլայնված քննարկումը նախատեսված էր մարտի 1-ին, սակայն Ճարտարապետների միությունում կայացած վերոնշյալ հարցի վերաբերյալ հանրային քննարկմանը նախարարության մասնագիտական խմբի մասնակցության պատճառով այն չի կայացել:
«Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի տրամադրված տեղեկույթի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անօրինական շինարարական աշխատանքները ներկայումս դադարեցված են»,- նշված է նախարարության պատասխանում:
Նշենք, որ երեկվա դրությամբ Փակ շուկայի տարածքում բուռն շինարարական աշխատանքներ էին ընթանում, տեխնիկա էր աշխատում:
Նախորդող նորություն` Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան