Ռուսաստանը պատրաստ է մեղմել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Ռուսաստանը կարող է մեղմել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Պրահայում` ՌԴ հետ հարաբերությունների Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է վիզային ռեժիմին վերաբերող հարցեր. «Վրացական կողմը շահագրգիռ է ՌԴ կողմից վիզային ռեժիմը մեղմելու առումով: Մենք նշեցինք, որ բնական է, որ վիզային ռեժիմը այդպիսի կոշտ կլինի երկու երկրների միջև, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ: Սակայն սրա հետ մեկտեղ վերջերս մենք մեղմացրել ենք ՌԴ այցելելու ռեժիմը մի քանի խումբ վրաց քաղաքացիների համար և կմտածենք հետագայում ևս մեղմելու ուղղությամբ: Ես կարծում եմ դա տնային աշխատանք է, որը մեզ հարկավոր է կատարել միջգերատեսչական մակարդակում»,- հայտարարել է Կարասինը:
Հիշեցնենք, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 2008թ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները