Անժելա Սարգսյանի «տղամարդու» գործը հասել է Վճռաբեկ դատարան
Նախորդ տարի պոռնոսկանդալի առանցքում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և արդարացման վճիռ կայացնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արայանի փաստաբան Կիմա Սարյանը:
Նա նաև ասաց, որ Հայաստանի նախագահին ուղղված Կարեն Արայանի նամակը մնացել է անպատասխան և որևէ արձագանք չի ստացվել:
Նամակում մանսավորապես նշվում էր.
«…Առաջին ատյանի դատավոր Մ. Պապոյանը իմ նկատմամբ ոչ մի մեղադրական փաստ չունենալով հանդերձ միայն իր «ներքին համոզմամբ» հանդիսացավ որպես մեղադրող դատախազի կատարածուն և ոչ թե արդարադատությունը ի կատար ածող պաշտոնյա: Առաջին ատյանի դատավճիռը բողոքարկեցի ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդամենը 40 րոպե տևած դատական նիստը առանց կոնկրետ և գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հարցուպատասխանի, դատավորներ Դ. Մելիք-Սարգսյանին, Կ. Ղազարյանին և Հ. Տեր-Ադամյանին համոզեց նրանում, որ առաջին ատյանի դատավճիռը արդարացի է և այն թողեցին անփոփոխ: Մի՞թե կարելի է մարդուն դատապարտել ազատազրկման առանց մանրակրկիտ դատաքննություն իրականացնելու : Գործով «տուժող» ճանաչված Անժելա Սարգսյանը, իրականում իմանալով, որ նա օգտագործված թաշկինակի նման դեն է նետվելու իմ կողմից, քանի որ ես ունեմ հարսնացու, խանդի հողի վրա կազմակերպեց այս դատական ֆարսը: Լինելով երիտասարդ և դատապարտվելով 3 տարի 6 ամիս ազատազրկման ես կորցրեցի ամուսնանալու հնարավորությունը և ամբողջությամբ հիասթափվեցի ՀՀ արդարադատությունն իրականացնող մարմիններից»:
Նախորդող հրապարակում. Անժելա Սարգսյանի «տղամարդը» բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան