Բարեգործական համերգ` փոքրիկ Նելլիին օգնելու համար
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
ՀԿ ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Արմինե Հայրապետյանը, Վախթանգ Հարությունյանը, Դավիթ Ամալյան, Էդուարդ Զորիկյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Վարդան Գալստյանը, Վահե Քոչարը և այլոք:
«Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա մարտի 13-ին ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում: Տոմսերի արժեքններն են` 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:
Մանրամասների համար կարող եք գրել մեզ համացանցում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`(055) 502544/ (093) 373238):
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Նելլի Պետրոսյանի հաշվեհամարին:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 3-ամյա աղջնակի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդությամբ: Բժիշկները առավելագույնը 15 օր են տվել երեխային Գերմանիա տեղափոխելու համար:
Նա տառապում է սուր լեյկոզով, և նրան անհրաժեշտ է շտապ վիրահատություն:
Ծնվել է 2010 թվականի հուլիսի 16-ին: Լինելով ընտանիքի ամենակրտսերը` նա գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում: Հայրը` Ալբերտ Պետրոսյանը, և մայրը` Սյուզաննա Հովհաննիսյանը, պատմում են, որ Նելլին առանձնանում է իր աշխուժությամբ ու կենսախնդությամբ: Այժմ գտնվելով հիվանդանոցում՝ նա հիվանդասենյակի ու բժիշկների ուրախությունն է: Վերջերս Նելլին որոշել է մայրիկին մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական երկտող գրել, որտեղ էլ խոստանում է, որ այլևս դեղ չի խմելու: Մեզնից յուրաքանչյուրը կարող է Նելլի խոստումն ի կատար ածել և իր ներդրումն ունենալ փոքրիկի շուտափույթ ապաքինման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները