Չեխ. «Դեմ չեմ, որ Մոուրինյոն վերադառնա «Չելսի»
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը նշել է, որ Ժոզե Մոուրինյոյի օրոք թիմը հասել է ֆանտաստիկ հաջողությունների, և ինքը դեմ չէ, եթե պորտուգալացին որոշի վերադառնալ: Չեխն ավելացրել է, որ Մոուրինյոն վայելում է ոչ միայն ֆուտբոլիստների, այլև երկրպագուների ու ակումբի ղեկավարության հարգանքը:
«Մոուրինյոյի օրոք «Չելսին» ֆանտաստիկ հաջողությունների է հասել: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է դեմ լինեմ, եթե նա ցանկություն հայտնի կրկին գլխավորել լոնդոնյան թիմը: Ժոզեին այստեղ սիրում էին բոլորը` թե երկրպագուները, թե ակումբի ղեկավարությունը, թե ֆուտբոլիստները: Նա իր աշխատանքով է արժանացել նման վերաբերմունքի, ուստի ամեն ինչ արդարացի է»,- նշել է Չեխը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները