Միկլոշկոն նամակ է հղել Չեխիայի Սեյմի նախագահին
Համաձայն օրերս Երևանում իր ասուլիսի ժամանակ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից կատարած հայտարարության` ընդդեմ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման և այն Չեխիայի պառլամենտում օրակարգային հարց դարձնելու կապակցությամբ, ԵՀՄՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ԵՀՄՖ-ի գործունեությունն այս հարցում անկասելի է և տալիս է արդեն դրական արդյունքներ:
Բացի նրանից, որ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը բողոք էր հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, Չեխիայի Հանրապետության գործող նախագահին, ինչպես նաև նորընտիր նախագահին և արտաքին գործերի նախարարին, ասյօր արդեն ԵՀՄՖ նախագահությունը, կարճատև լոբբինգային գործունեության շնորհիվ, խնդրի վերաբերյալ ստացել է նոր բողոքի նամականեր այս անգամ Սլովակիայի Ազգային Խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագայհ Ֆրանտիշեկ Շեբեյից և նշանավոր քաղաքական գործիչներ, Չեխոսլովակիայի նախկին կառավարության առաջին փոխվարչապետ, Սլովկիայի առաջին կառավարության վարչապետ, այսօր նախագահի թեկնածու դր. Յան Չառնոգուրսկու և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:
Սլովակիայի ԱԽ ԱԿՀ Նախագահ պ.Շեբեյն իր պատասխանում շնորհակալություն է հայտնում ԵՀՄՖ նախագահ պ.Գրիգորյանին իրեն ուղղված հարցադրման համար և հայտարարում,որ. «... Սլովակիայի ԱԽ-ն երբեք թույլ չի տա, որ տեղի ունենա համանման սխալ և անտեղյակության աղաղակող փաստ, ինչպիսին կարտարվել է Չեխիայի Պառլամենտի Արտաքին Կապերի Հանձնաժողովի կողմից»: Նա հավաստիացնում է, որ «Խոջալուի դեպքերի նման առանձնահատուկ վիճելի և խնդրահարույց խնդիրների մեկնաբանության հարցում, Սլովակիայի ԱԽ-ն ոչ մի հայտարարություն չի անի առանց իրականության լիովին տիրապետմանը»:
ԵՀՄՖ-ն ներկայացնում է պարոնայք Յան Չառնոգուրսկու /«Մխիթար Գոշ» շքանշանի ասպետ, պարգևատրված 2002 թ-ին`ՀՀ Նախագահի կողմից / և Ֆրանտիշեկ Միկլոշկոյի /ՀՀ ԱԽ բարձրագույն շքանշանի ասպետ, պարգևատրված 2011 թ-ին` ՀՀ ԱԽ Նախագահի կողմից/ Չեխիայի Պառլամենտի Նախագահին ուղղված նամակի հայերեն թարգմանությունը, որը հանձնվել է ԵՀՄՖ-ին այսօր` մարտի 4ին:
Չեխիայի Պառլամենտի Պատգամավորական Սեյմի Նախագահ
Մեծարգո Տիկին ՄԻՐՈՍԼԱՎԱ ՆԵՄՑՈՎԱ
Բրատիսլավա 1.3.2013.
Հարգելի Տիկին Նախագահ
Անցյալ օրերին Չեխիայի Պառլամենտի Պատգամավորական Սեյմի Արտաքին Կապերի Հանձնաժողովը ընդունել է բանաձև, որտեղ Խոջալու քաղաքում 1992 թվականին տեղի ունեցած դեպքերն արձանագրել է, որպես ցեղասպանություն: Բանաձևը նույնպես պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում /հավանաբար ինկատի ունենալով Խորհրդային Միության ժամանակահատվածը/: Ցանկանում ենք հայտնել մեր կարծիքն ասվածի շուրջ, հայտարարելով, որ Չեխիայի Հանրապետության Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը կտրել է դեպքերը կոնտեքստից և այդ առումով խեղաթյուրում է ճշմարտությունը: Ստալինյան խեղաթյուրված ազգային քաղաքականությունը նախկին Ռուսական կայսրության տարաշրջանում և հետագայում Խորհրդային Միության գոյության ընթացքում հանգեցրեց սուր քաղաքական հակադրությունների: Ադրբեջանի տարածքի վրա ազգային տարաձայնություններ հանգեցրին հայկական կոտորածների կազմակերպմանը նախ Սումգաիթում`1988-ին, և այնուհետև Բաքվում և մնացյալ քաղաքներում ու գյուղերում: Այս իրադարձությունները մղեցին հայերին ինքնապաշտպանության և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, ինչպես նաև Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմական գործողությունների ձևավորման, որն և քողարկված շարունակվում է մինչ այսօր: Միջազգային հանրությունը տարիներ շարունակ փորձում է նվազեցնել տվյալ տարածաշրջաանում ստեղծված լարվածությունը Մինսկի խումբ անվան տակ հանդես եկող պետությունների միջոցով: Չեխիայի Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը Մինսկի Խմբի կողմից վարվող բանակցություններին դեմ է և խոչընդոտում է նրա գործունեությունը: Եթե հանկարծ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, ինպես նաև Հայաստանի միջև լարվածությունը կրկին վերածվի բաց և թեժ կոնֆլիկտի , Չեխիայի Հանրապետության ՊՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովը կունենա այս զարգացումների մեջ իր որոշակի լուման:
Չեխոսլավակիայի նախկին առաջին փոխվարչապետ, Սլովակիայի Ազգային Խորհրդի Սլավակիայի առաջին վարչապետ, Առաջին Նախագահ Սլովակիայի Նախագահի թեկնածու
Դր. ՅԱՆ ՉԱՌՆՈԳՈՒՐՍԿԻ Դր. ՖՐԱՆՏԻՇԵԿ ՄԻԿԼՈՇԿՈ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան