Պարույր Հայրիկյանին հնարավոր է տեղափոխեն արտերկիր բուժման
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վերքը չի լավանում և նրան հնարավոր է տեղափոխեն արտերկիր լիարժեք բուժման: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Հայրիկյանի ընկերը` Կարո Եղնուկյանը:
Նրա խոսքով, այժմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում Հայրիկյանը հետվիրահատական 8 տարբեր տեսակի վերականգնողական պրոցեդուրաներ (լող, մերսում) է ստանում, սակայն դրանք դեռևս արդյունք չեն տալիս: «Վնասվածք ստացած թիկունքի հատվածը «Յամեեր»-ով հետազոտվել է և պարզվել է, որ խնդիր կա: Առողջապահության նախարարության ու հիվանդանոցի մասնագետները խորհուրդ են տվել Հայրիկյանին բուժման համար տեղափոխել արտերկիր, եթե վերքը չբարելավվի», -ասաց պարոն Եղնուկյանը` նկատելով, որ իրենք դեմ չեն լինի, թեկուզ եթե «բուժման ուղարկեն լուսին»:
Եղնուկյանը նկարագրեց, որ ցավերը «գոռալու, բղավելու աստիճան» ուժեղ են լինում ու պարբերաբար կրկնվում են և երբ ձեռքը բարձրացնում է վերև, ընկնում է, ցուցամատը չի շարժվում:
Հայրիկյանի ընկերը, անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ինչպես ստացվեց, որ վիրահատությունից հետո Հայրիկյանը ոտքի կանգնեց. «Չեն հաշվի առնում, որ երբ մարդ իրեն ստիպում է և նպատակ է դնում մի բան անել, ապա կարողանում է հաղթահարել ամեն ինչ: Բայց մի մոռացեք, թե ում հետ գործ ունեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան