Հայ արվեստագետների աշխատանքները` Sotheby’s-ի «Խաչմերուկին»
Կենտրոնական Ասիայի և Կովկասի նկարիչները հայտնվել են նույն «Խաչմերուկին»: Նման խորագրով ցուցահանդես-վաճառք է կազմակերպել Sotheby’s աճուրդային տունը, որը մեկնարկում է այսօր: Ներկայացված են Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից մոտ 47 ժամանակակից նկարիչների գործեր:
Հայկական արվեստը ներկայացված է Ռուբեն Գրիգորյանի «Enigma» (1954), Կարինե Մացակյանի «Սուրճի երազանք», («Coffee dream», 1959), Հակոբ Հակոբյանի «Ճանապարհի վերջը» («The road's end», 1923), Մարկոս Գրիգորյանի «Մոլորակի ստեղծումը»` «Երկրի ստեղծումը» շարքից («Creation of the planet» From earthworks series, 1925-2007), Վրույր Գալստյանի «Հիշողություն» (MEMORY, 1924-1996), Սոնիա Բալասանյանի «Ինքնադիմանկար N21» («Self-portrait N21», 1942), քանդակագործ Արմեն Գևորգյանի «Բաժանում» («DISINTEGRATION», 1958) ստեղծագործություններով: Աշխատանքները ներկայացված են Sotheby’s-ի պաշտոնական կայքում:
Ցուցահանդեսը նպատակ է հետապնդում ներակայացնել հանդիսատեսին տարածաշրջանի ժամանակակից մշակութային բազմազանությունը, ուշադրություն հրավիրել ընդհանուր խորհրդային անցյալ ունեցող տարածաշրջանի մշակույթի վրա և ցույց տալ նկարիչների էվոլուցիան:
Ցուցահանդեսի անվանումը` «Խաչմերուկին», խորհրդանշական բնույթ է կրում. խորհրդանշում է այն ժամանակահատվածը, երբ Սովետական Միության փլուզումից հետո պետությունները հայտնվել են նոր ոչ միայն սոցիալ-քաղաքական, այլև գերաղվեստական իրականության մեջ, ինչն էլ ամփոփվել է ժամանակակից նկարիչների գործերում: Ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև մարտի 12-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում