Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակն է
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարտապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135–ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի,Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ,պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932), հանրային գրադարանը(1932-1938)։ Նրա նախագծով կառուցվել է նաև Կառավարության տունը (1926-1929), Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953)։