Արտասովոր դեպք Դիարբեքիրում, բնակիչները խուճապի մեջ են
Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ) նահանգի դպրոցներից մեկի հարևանությամբ տարօրինակ մի դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ճամփեզրի մի հատվածում հողը ճաք է տվել, որի ճեղքերից գոլորշանման ծուխ է բարձրանում, իսկ ընդերքից լսվում են եռացող ջրի ձայներ:
Տեղի բնակիչները մատնվել են խուճապի, զարմացած ու ահաբեկված են անհասկանալի այդ երևույթից: Տեղական իշխանություններն արդեն իրազեկվել են կատարվածի մասին: Մասնագետները կփորձեն հետազոտել տեղանքը և հասկանալ իրողությունը: Նրանցից մեկի տպավորությամբ` գետնի խոռոչից քուլա-քուլա բարձրացող գոլորշանման ծխից ծծմբաջրի հոտ է գալիս: Այլ հանգամանքներ առայժմ պարզված չեն: