Վերահսկողություն` շինթույլտվությունների նկատմամբ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել փաստաթղթային ձևակերպումների նոր պազեցված ընթացակարգ և ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:
Մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտները բազմաբնակարան բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա շահագործելու հետ կապված` իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստվել է օրենսդրական նախագծերի փաթեթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան