«Զանգակ»-ը «յուրօրինակ ակցիա»-յի շրջանակներում գրքեր է նվիրելու «Ֆեյսբուքի» ավելի քան 1700 օգտատերերի
«Զանգակ» հրատարակչությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գիրք նվիրելու օրվա առթիվ իրականացրել էր յուրօրինակ ակցիա, որի շրջանակներում «Ֆեյսբուքի» օգտատերերին հնարավորություն էր տրվել նվեր ստանալու տրված ցանկից այն գրքերը, որոնք տեղակայելով իր անձնական էջին միչև փետրվարի 19-ը կհավաքեր հավանությունների՝ ակցիայի կանոններով սահմանված քանակը: «Զանգակ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ֆեյսբուքյան հանրության շրջանում ակցիան աննախադեպ արձագանք է գտել և էական հետաքրքրություն առաջացրել. ակցիայի արդյունքներով հրատարակչությունը գրքեր է նվիրելու ավելի քան 1700 օգտատերերի:
«Զանգակ գրատանը» կազմակերպվում են գրական-մշակութային միջոցառումներին, որոնց ընթացքում հանձնվում են «Ֆեյսբուքի» օգտատերերի նվերները: Մի քանի միջոցառումներ արդեն իրականացվել են, իսկ մարտի 6-ին տեղի կունենա «Զանգակ» հրատարակչության մանկական նոր հրատարակությունների շնորհանդեսը: Միջոցառմանը կհանձվեն «Գիշերային հեքիաթներ» գրքի համար հավանություններ հավաքած օգատատերերը: Կներկայացվեն նաև «Գանձերի կղզին», «Փոքրիկ տիկիններ», «Օզի կախարդը», «Հայդի» և մանկական գրականության համաշխարհային գանձարանի այլ բարձրարժեք նմուշներ:
Մարտի 9-ին նախատեսված միջոցառմանը կներկայացվեն Զանգակի մանկապատանեկան մի շարք հրատարակություններ: Այդ օրը նաև հանձնվելու է նաև նրանց նվերը, ովքեր պահանջվող քանակի հավանություններ են ստացել Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» գրքի համար:
«Գրքի օրվան» նվիրված մեկամսյակի ամփոփիչ միջոցառումը՝ Գրիգոր Գուրզադյանի՝ «Էսսեներ, հարցազրույցներ» և ավստրիացի ժամանակակից գրող Առնո Գայգերի՝ «Ծեր թագավորն իր աքսորավայրում» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 13-ին: Այդ օրը կլինի նաև «Ընթերցողը», «Գաղտնիքը», «Նատյուրմորտ սև ֆոնի վրա» և «Խոհեր, խոհեր» գրքերի հանձնումը: