Կասիլյասը չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը: Չնայած Իսպանիայի հավաքականի դարպասապահը հունվարին ձեռքի կոտրվածք է ստացել և այնուհետև զրկվել է խաղային պրակտիկայից, միևնույն է, հայտնվել է 24 ֆուտբոլիստների շարքում, որոնց Մոուրինյոն հրավիրել է Մանչեսթեր:
Կասիլյասը մարզումները վերսկսել է հինգշաբթի, սակայն, ըստ Մոուրինյոյի, նա միակն է, ով պատրաստ չէ այսօր երեկոյան խաղալ «Օլդ Տրաֆֆորդում»:
«Բոլորը լավ մարզավիճակում են և պատրաստ են խաղալ, բացի Իկեր Կասիլյասից»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները