Վարդան Սեդրակյանը չէր կարող միայնակ գործել. Կարո Եղնուկյան
Վերջին շրջանում Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված երկու անձանց և էպոսագետ Վարդան Սեդրակյանի միջև հարաբերությունների մասին տարածվող լուրերի համատեքստում էպոսագետի կալանավորումը Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանի համար անսպասելի չէր:
«Խոսակցություններ կային և անսպասելի չէր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Եղնուկյանը:
Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Սակայն, պարոն Եղնուկյանի խոսքով, էպոսագետն այդ ամենի մեջ միայնակ չի գործել և նա միայնակ պատվիրատու լինել չի կարող: «Նա կարող է պատվիրատու օղակներից մեկը լինել, թե չէ նա միայնակ ի՞նչ շահ պետք է ունենար», -նկատեց Եղնուկյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում մարտի 5-ին գիշերը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դռնփակ նիստում որոշվել է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը և կալանավորել մեկ այլ նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա