Սեքսապաթոլոգ. Անպտղությունը դարձել է գլոբալ խնդիր
Ամբողջ աշխարհում անպտղության ցուցանիշների աճի միտում կա: Անպտղությունը դարձել է գլոբալ խնդիր: Աճի միտումներ կան նաև Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը:
Ըստ նրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տարեկան շուրջ 2-3 միլիոն ամուսնական զույգ տառապում են անպտղության (առաջնային, երկրորդային) խնդիրներով, այսինքն` ընդհանուր պոպուլիացիայի 7 տոկոսը: «Սա առավել բարձր ցուցանիշ է, քան շաքարային դիաբետի ցուցանիշը»,- ահազանգեց սեքսապատոլոգը:
Բժշկի բացատրմամբ, զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների 1 տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը, իսկ երկրորդային անպտղությունը` առաջնային հղիությունից հետո երկրորդ հղիություն չի արձանագրվում:
Ս. Հակոբյանը նշեց, որ 50 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 50 տոկոսը` կանանց: Լինում են դեպքեր, երբ անպտղության պատճառներն մնում են անհայտ:
Նրա խոսքով, անպտղության պատճները բազմաթիվ են` էկոլոգիական գործոններ, ծանր մետաղների գերակշռությունը էկոհամակարգերում, խրոնիկական բորբոքային հիվանդություններ, մանկական վիրուսային հիվանդությունները, սեռավարակներ, որոնք լիարժեք բուժում չեն ստանում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ս. Հակոբյանն ասաց, որ թեև մասշտաբային հետազոտություն չկա, բայց դիմելիության ակտիվությունը փաստում է, որ նույնպես արձանագրվել է անպտղության աճ: Ըստ նրա, արձանագրվել է արական անպտղության աճ: Բժիշկը նշեց, Հայաստանում անպտղության ցուցանիշի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր հիմնականում 1990-ական թվականների սերունդն է ամուսնանում. «90-ական թվակաների սթրեսոգեն ազեդեցությունը նույնպես իր հետևանքներն է թողնել, նաև թերսնումը»: Անպտղության բուժումը, ըստ Ս. Հակոբյանի, արդյունավետ է, սակայն արդյունավետությունն ավելի բարձր է լինում, երբ կնոջ հետ միաժամանակ հետազոտություն է անցնում նաև ամուսինը:
Նախորդող նորություն` Ուրոլոգ Դ. Ֆանարջյան. Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու