«Human Rights Watch». Ադրբեջանցի իրավապաշտպանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ադրբեջանական դատարանի` 2013թ փետրվարի 27-ի դատավճիռը, որով իրավապաշտպան Բախտիար Մամեդովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
Ըստ միջազգային կազմակերպության, Մամեդովի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի և կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել վերջինիս ու անկախ հետաքննություն իրականացել:
«Human Rights Watch»-ը հիշեցնում է, որ Մամեդովը ներկայացրել է Եվրատեսիլ 2012թ երգի մրցույթի ժամանակ Բաքվից վտարված մի շարք բնակիչների պահանջը:
Ըստ աղբյուրի՝ Մամեդովի հաճախորդները վիճարկում են կառավարության փոխհատուցման փաթեթը, իսկ Մամեդովը պնդում է, որ փոխհատուցման գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կաշառակերությամբ է զբաղվել:
«Բախտիար Մամեդովի հետապնդումները, իհարկե, ապացույցն են այն բանի, որ իշխանությունները իրենց վրեժի համար «չարաշահում» են իրավական համակարգը»,- նշել է «Human Rights Watch» -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռաքել Դենբերը:
«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են օգտագործել Մամեդովի խոցելիությունը` ազատազրկել նրան` փորձելով լռեցնել կաշառակերության վերաբերյալ բացահայտման իր ջանքերը», - նշել է Դենբերը:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ Մամեդովը ձերբակալվել է 2011թ դեկտեմբերի 30-ին՝ շորթման մեղադրանքով, սակայն Մամեդովը հերքել է մեղադրանքը»,- գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա