ԻԻՀ ԱԳՆ. Իրանը միշտ էլ կողմ է եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի երկխոսության ճանապարհով
Իրանը միշտ էլ կողմ է եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի երկխոսության ճանապարհով:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով օրերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի՝ ԼՂ հակամարտության տարիներին Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Մենք հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, ուստի մի հարևանի հետ հարաբերությունների զարգացումը չի սահմանափակում մյուս հարևանի հետ հարաբերությունների զարգացմանը»:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի
Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա:
Նախորդող տեղեկատվություն՝
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Ադրբեջանում Իրանի դեսպանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի դիրքորոշմանը
Իրանի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման կենսական իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում