Վալերի Կարպին. «Մովսիսյանը չզարմացրեց, որ արագ ընդհանուր լեզու գտավ խաղընկերների հետ»
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է թիմի նորեկների խաղը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մովսիսյանը չզարմացրեց, որ արագ ընդհանուր լեզու գտավ խաղընկերների հետ: Այդ առումով ավելի շատ զարմացնում է Ուորիսը` արագ մերվելով կոլեկտիվին: Երբ մենք գնում էինք Բոկետտիի ու Մովսիսյանի տրանսֆերները, հասկանում էինք, որ այդ ֆուտբոլիստներն արդեն անցել են ռուսաստանյան առաջնության դպրոցը և կհարմարվեն առանց որևէ խնդրի: Ինչ վերաբերվում է անհատականություններին, ես առայժմ ձոներ չեմ նվիրի նրանց, ոչ էլ թիմին: Սրանք հավաքներ են, իսկ ֆուտբոլիստների իրական հնարավորությունները կդրսևորվեն միայն առաջնությունում»,- ասել է Կարպինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է