Սամաթիայի հանցագործությունների կասկածյալ. «Ես նման բան չեմ հիշում»
Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ կատարելու կասկածանքով ձերբակալվածը ցուցմունքներ է տվել:
Թուրքական մամուլում հայտնված լուրերում նշվում էր, որ կասկածյալը 38-ամյա Մուրադ Ն.-ն է, ով արմատներով հայ է:
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ, երբ Մուրաթ Ն.-ին նստեցրել են ոստիկանական մեքենա, նա արտասվել է ու խոստավանել իր մեղքը` պատմելով է, որ ինքն է սպանել է 84-ամյա Մարիցա Քյուչյուքին և վերջինիս տնից գողացած զարդերն էլ վաճառել: Սակայն, քիչ ուշ, երբ որ Մուրադ Ն.-ին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, նա դեպքերի վերաբերյալ իր ցուցմունքում հերքել է իր մեղքը` ասելով «նման բան չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում