Նախկին քաղաքապետը թանկարժեք ժամացույցներ է արտադրում
Երևանում սկսել է գործել թանկարժեք ժամացույցների արտադրություն, որով զբաղվում է «Կրբեդանց JW» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինս ժամացույցների մեխանիզմները ներկրում է հիմնականում Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում է դրանց հավաքմամբ` տալով յուրահատուկ ոսկերչական լուծումներ:
«168 ժամի» հավաստի տեղեկություններով, այդ ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ի դեպ, ընկերության անվանումը կապ ունի նախկին քաղաքապետի ազգանվան հետ. Կրբեդանցը Կարապետյանների տոհմի ղարաբաղյան հնչողությամբ անվանումն է, ինչի ցուցանակը կարելի է տեսնել նաև Կ. Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանի պատին: