Չեխիայի նախագահը մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Չեխիայի սենատը հրաժարական ներկայացրած նախագահ Վացլավ Կլաուսին իմպիչմենտ է հայտարարել` մեղադրելով վերջինիս պետական դավաճանության մեջ: Իմպիչմենտի առիթ է հանդիսացել հունվարի 2-ին Կլաուսի կողմից հայտարարած համաներումը, որի հետևանքով ազատության մեջ կհայտնվեն հազարավոր դատապարտյալներ:
«ՌԲԿ» գործակալությունը գրում է, որ բացի այս դադարեցվելու են մի շարք խոշոր տնտեսական հանցագործությունների քննություններ, ինչը նշանակում է, որ շատ քրեական գործեր, որոնցում ներգրավված են չեխ չինովնիկներ, կկարճվեն: Այժմ Չեխիայի Սահմանադրական դատարանը պետք է որոշի` արդյո՞ք Կլաուսը խախտել է երկրի գլխավոր օրենքը հայտարարելով սկանդալային համաներում: