Վայոց Ձորում բոտուլիզմից մահվան դեպք է արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին մահվան ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը:
Փետրվարի 10-ին` Շուշանի պահածոյի օգտագործման հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ էին եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին` ցավոք նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա