Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գործը ՍԴ-ում կքննվի միավորված, մարտի 11-ին
Հայաստանի նախագահի ընտրություններում նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը տեղի կունենա միասին մարտի 11-ին առավոտյան ժամը 10-ին: Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման մեջ:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՍԴ-ից, այս երկու միավորված գործով զեկուցողներ են նշանակվել Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Ըստ նույն աշխատակարգային որոշման, ՍԴ-ում դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: