Նախագահական ընտրությունները, Րաֆֆին և Հայաստանում ձևավորված նոր քաղաքական մշակույթը. «Foreign Policy»-ի անդրադարձը

Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» հանդեսը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին:

«Հետխորհրդային երկրների համար ծանոթ սցենարում՝ գործող նախագահը ապահովում է իր վերընտրումը` քաղաքական լծակների որոշակի օգտագործմամբ, արևմտյան դիտորդները զգուշորեն առաջընթաց արձանագրեցին՝ նկատված թերություններն ապագայում ուղղելու առաջարկությամբ: Սակայն ընդդիմությունը հավաքեց իր կողմնակիցներին և վիճարկեց արդյունքները: Բարի գալուստ Հայաստան, որտեղ փետրվարի 18-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 59 տոկոս ձայներով հաղթանակ տոնեց նախագահական ընտրություններում, մինչդեռ նրա հիմնական մրցակիցը ստացավ ձայների 37 տոկոսը», - գրում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը` «Հայաստանի կալիֆոռնիական երազանքը» վերտառությամբ հոդվածի նախաբանում:

Նախորդ ընտրություններից տարբերող հանգամանք նա առանձնացվում է Րաֆֆի Հովհանիսյաննի, կամ, ինչպես նշվում է, «ուղղակի Րաֆֆու գործոնը, ով ալեկոծեց հայրենի քաղաքականությունը». Ի հեճուկս սպասելիքների, թե նա չափազանց օտար է Հայաստանի ընտրություններում աջակցություն ստանալու համար, 53-ամյա Հովհաննիսյանը ստացավ շատ ավելի ձայներ, քան անկախությունից ի վեր ցանկացած այլ պարտված թեկնածու:

Նշվում է նաև  ընտրությունների արդյունքների հրապարակմանը հաջորդած հետընտրական խաղաղ ցույցերի մասին:
«Չնայած այն հանգամանքին , որ ԱՄՆ իշխանությունները, Ռուսաստանի Դաշնության և ԵՄ ղեկավարներն ու նույնիսկ Թուրքիան շնորհավորել են Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, Րաֆֆուն դա չի հետաքրրքում և նա հայտարարում է, թե «նրանք (այլ պետությունների ղեկավարները, -խմբ) կարող են ասել, այն, ինչ ուզում են»:

«Ասում եմ նրանց` ես ձեզ հարգում եմ, բայց չհամարձակվեք ոտնահարել մեր իրավունքները: Ես թույլ չեմ տա ձեզ: Որևէ մեկը թող դասեր  չտա ամերիկյան, եվրոպական կամ ռուսական ժովրդավարությունից, քանի որ Հայաստանի քաղաքացիներն են իրենց երկրի տնօրինողը», - մեջբերվում է Սարգսյանին ուղղված շնորհավորանքների Րաֆֆու արձագանքները:

«Որոշ դիտորդներ մատնանշում են տեղամասերում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի հարաբերակցությունը Սարգսյանին տրված ձայների բարձր թվի հետ, սակայն, հավանաբար, դա տեղերում իշխող կուսակցության կողմից ընտրողների մոբիլիզացման արդյունք է, այլ ոչ` ընտրակեղծիքի մասին իրական փաստարկ», - գրում պարբերականը:

«Foreign Policy»-ն նաև մանրամասն անդրադարձել է Միացյալ Նահանգներում Րաֆֆու երիտասարդ տարիներին, ստացած իրավաբանական կրթությանն ու այդ ոլորտում նրա մասնավոր գործունեությանը:

Հեղինակը գրում է, թե Հայաստանը միշտ եղել է Րաֆֆու ամերիկյան կյանքի մի մասը` նա սերվել է մայրենի լեզվով հայրենիքի «տառապանքների և անկոտրում ոգու մասին պատմություններով», որ նրա նախնիները վերապրել են Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունը: Րաֆֆու կյանքում բեկումնային է գնահատվում 1988 թ-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որից հետո նա վերադարձել է հայրենիք:

Անդրադարձ կա Րաֆֆու գործունեությանը ԱՄՆ-ում գործող Ամերիկայի Հայկական Համագումարին, որը 90-ականներին ակտիվ համակարգել է արտաքին աշխարհի հետ նորանկախ Հայաստանի շփումը:

Հեղինակը «զարմանալի» է գնահատում 1991 թ-ին Հայաստանի անկախությունից հետո այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը՝ Հովհաննիսյանին նորանկախ պետության առաջին արտգործնախարար նշանակելու փաստը, քանի որ վերջինս այդ ժամանակ նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր:

«Այդ հատվածը կարճ տևեց, քանի որ Հովհաննիսյանի ճանաչումը որպես ակտիվիստ-դիվանագետի, օր-օրի սկսեց ստվերել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, ում առանց այն էլ մեղադրում էին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ մղվող պատերազմի և աշխարհից մեկուսացած պայմաններում սրված տնտեսական ճգնաժամը լուծելու անկարողության մեջ»:

Հիշատակվում է այն ժամանակաշրջանը, երբ նախարարի պաշտոնը լքելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ու նրան փոխարինած Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիություն չէին տրամադրում նրան: Երկարատև դատական գործընթացներից հետո, 2001 թվին միայն, Հովհաննիսյանը կարողացավ ձեռք բերել քաղաքացիություն, այն էլ սակայն վերապահումով՝ նրան արգելվում էր մասնակցել նախագահական ընտրություններին մինչև 2011 թիվը, երբ Քոչարյանի լիազորութունների երկրորդ ժամկետն արդեն վաղուց ավարտված էր», - գրում է հեղինակը:

Անդրադառնալով Րաֆֆու առաջադրմանը այս տարվա նախագահական ընտրություններին, թերթը նշում է, թե`  նույնիսկ  երբ ընդդիմության առաջնորդներ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, տեղական և միջազգային դիրտորդները ցածր էին գնահատում Հովհաննիսյանի հնարավորությունները և պնդում էին, թե Սարգսյանի վերընտրվելը կայացած իրողութուն է. «Այս համատեքստում հատկանշական է, որ արևմտյան դիտորդական խմբերի հիմնական քննադատություններից մեկը՝ ընտրությունների «ոչ մրցակցային» պիտակն էր, որը ենթադրաբար գրվել էր ընտրությունների արդյունքների հրապարակումից շատ առաջ»:

«Չնայած «Ժառանգություն» կուսակցությունը խոստացել էր հարստության հարկեր սահմանել ու հակակոռուպցիոն նախաձեռնություններով էր հանդես եկել, պետք է հաշվի առնել, որ հայկական քաղաքական կուսակցությունները կենտրոնացված են առավելապես անհատների, քան գաղափարախոսությունների շուրջ: Փոքրամասնություն կազմող թունդ հայրենասերներին չհաշված` հայկական հասարակության մեջ Հովհաննիսյանն ավելի շուտ կամ թերահավատորեն, կամ կասկածով էր ընկալվում: Մոտ մեկ միլիոն հայ է լքել հայրենիքը 1990-ական թթ-ից հետո առաջացած ճգնաժամերի հետևանքով: Հովհաննիսյանի հայրենադարձությունը, մինչդեռ, առաձնակի նշանակություն չունեցավ նրանց համար, ովքեր գերադասեցին մնալ հայրենիքում: Հանուն ինչի՞ որևէ մեկը կարող էր թողնել լավ կյանքն Ամերկայում և գալ ամայացած Հայաստան: Ընդամենը մի քանի հարյուր ամերիկահայեր են արել դա անկախությունից ի վեր», -գրում է պարբերականն ու շարունակում.

«1992 թ-ին «Լոս Անջելես Թայմզ» պարբերականում հայ ֆոտոլրագրողներից մեկը, հետխորհրդային դավադրության տեսության ոգով պնդում էր, թե` «ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայությունը ստիպված կլիներ 100 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը տնօրինելու համար, մինչդեռ դա նրանց հաջողվեց անվճար՝ ի դեմս ԱԳ նախարարի պաշտոնում Րաֆֆի Հովհաննիսյանի»:

Նշում է, թե նմանօրինակ կարծիքներն հիմնականում մեջբերվում են հայկական քաղաքական դաշտի ծայրահեղական շրջանակների կողմից և արձագանք են ստացել այս քարոզարշավին ևս: Այս համատեքստում հիշատակվում է արդիականացված խոսակցությունները Հովհաննիսյանի` Ամերիկայի Հայկական Համագումարի հետ համագործակցության վերաբերյալ, որ ԱՄՆ պետքարտուղարության հետ մտերմության վկայություն էր դիտարկվում:

Հովհաննիսյանը հերքել է նմանօրինակ լուրերը, միաժամանակ նշելով, թե հարգանք է տածում ցանկացած տեսակետի նկատմամբ:

«Րաֆֆին քաջ տեղյակ է տեղացիների կողմից իր` օտար ընկալման մասին և վերջին տարիներին մեջ ջանքեր է թափել, նույնիսկ սափրելով իր մորուքն ու նիհարելով 40 ֆունտ, որպեսզի ընկալվի ընդամենը սովորական տեղացի քաղաքական գործիչ: Քարոզարշավի տեսանյութերից կարելի է հաճախ լսել ռուսերեն խոսքեր, ինչն Հայաստանում ընդունված է, սակայն ոչ արևմտահայերի շրջանում», - գրում է հեղինակը:

Ընդգծվում է Րաֆֆու քարոզարշավի մեթոդը, որը խախտում է մինչ այս թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցչների կողմից կիրառած քաղաքական դիսկուրսի տեղական կանոնները. Նրա խոսքերում չկան անձնական վիրավորանքներ, իսկ ելույթներն առավել ընդհանրական ու վերացական են: Վկայակոչվում են նախընտրական մի հարցման արդյունքներ, համաձայն որոնց քարոզարշավի ընթացքում հարցվածքների 7 տոկոսը անձամբ զրուցել է Հովհաննիսյանի կամ նրա ներկայացուցիչների հետ:

«Սիրո և ուշադրության այս դրսևորումը ճիշտ այն է, ինչի կարիք են ունեցել հայերը», - գրում է հեղինակը:

Պարբերականն անդրադառնում է նաև հայկական ընտրությունների առանձնահատկություններին, որտեղ անկախությունից ի վեր, 20 տարի շարունակ, «գործող իշխանությունները միշտ հաղթում են, իսկ ընդդիմությունը երբեք չի ընդունում պարտությունը»: Հիշատակվում է 1996, 2003 և 2008 թթ-ի ընտրությունները, որոնք ուղեկցվել են ընդդիմության ցույցերով ու կառավարության կողմից ճնշումներով: 1996 և 2008 թթ-ին ճգնաժամը, մասնավորապես, անցել է բռնություներով, երբ մայրաքաղաքում կարգուկանոնը պահպանելու համար զինվորականներ են տեղակայվել:

«Ընտրական համակարգի նկատմամբ անվստահությունը և գործընթացի շեղումների մասին վկայող դեպքերը, ինչպես օրինակ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումները, ենթադրություններ են, սակայն հազվադեպ են կեղծիքների մասին վկայություն հանդիսանում՝ կասկածի տակ դնելով գործընթացն ու արդյունքները: Ընդդիմադիրներն իրականում չեն կարողանում ապացուցել որ հաղթել են, սակայն իշխանությունները ևս չեմ կարող վստահաբար պնդել հակառակը: Իսկ արտասահմանցի դիտորդները ընկալվում են քաղաքանապես կողմնակալ հօգուտ այս կամ այլ կողմի», - գրում է պարբերականը:

Ներկայացնելով հետընտրական զարգացումները, հեղինակը վկայակոչում է ընդդիմության պնդումները, թե արդյունքները կեղծվել են և որ իրենց թեկնածուն է իրական հաղթողը: Րաֆֆին «հաղթական այցեր է կատարում մարզեր և այն քաղաքներ, որտեղ հիմնականում բարձր ձայներ է ստացել»:

«Սակայն դեպքերի զարգացումները երևան են բերում ընդդիմադիր գործչի նաև ոչ այնքան գրավիչ հատկանիշները: Նրա ելույթները տրիվիալ են ու լի հակասություններով: Ծրագրեր հնչեցնելու փոխարեն, նա բազմության է հարցնում՝ ինչպես վարվել` Ի՞նչ եք ուզում անել, մեկ ժամ մնանք, թե՞ ավել: Նա հայատարում է, թե կսպասի այնքան, մինչև «գործող նախագահը կգա» և «կճանաչի ժողովրդի հաղթանակը»: Հաջորդ օրը, այնուհանդերձ, ինքն է գնում նախագահի նստավայր` Սարգսյանի հետ հանդիպելու համար»:

Լոս Անջելեսում գործող «Կռունկ» Հայկական լրատվական ցանցի հիմնադիր Ասպետ Պետրոսյանը պարբերականի հետ զրույցում նշել է, թե շատերը Հովհաննիսյանին ընկալում են որպես չափազանց փոփոխական և զգացմունքային մարդ և կարծիք հայտնում, թե, ամենայն հավանականությամբ, Րաֆֆին խնդիրներ ունի ապագա գործողությունները ճիշտ համակարգելու հարցում:

«Իր բոլոր թերություններով հանդերձ, Րաֆֆին, ամեն դեպքում, շատերի կողմից ընկալվում է Հայաստանի համար փոփոխության լավագույն հույսը: Եթե ոչ նախագահի, ապա կոալիցիայի մաս կազմող ուժի տեսքով: Մի շարք պետական գործիչներ, այդ թվում ԱԺ ազդեցիկ նախագահը, հայտարարել են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիան հնարավոր է, եթե նա ճանաչի ընտրությունների արդյունքները:

Սարգսյանի ու Հովհաննիսյանի հանդիպումն ու ձեռքսեղման փաստն ինքնին աննախադեպ է Հայաստանի հետընտրական քաղաքական մշակույթում: Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև արժանավայել փոխհարաբերությունները կանխորոշում են, որ այս անգամ բռնություններով միջադեպեր չեն լինի: Ոստիկանությունն այս անգամ հիմնականում հանդարտեցնող գործառույթ է իրականացրել», - գրում է պարբերականը:

Նշվում է, թե չնայած Րաֆֆին որոշել է շարունակել բողոքի ակցիաներն ու վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, նա միաժամանակ չի բացառել Սարգսյանի հետ կոալիցիա ստեղծելու հավանականությունը:

«Հովհաննիսյանն արդեն իսկ կերտել է հայկական ընտրական պատմության մեջ աննախադեպ քարոզարշավ: Գալիք շաբաթներն ու ամիսները ցույց կտան՝ կկարողանա՞ արդյոք ամերիկահայ քաղաքական գործիչն իր ճանաչումը վերածել սեփական ընտրողների համար նախընտրելի իրական արդյունքի», - եզրափակում է «Foreign Policy»-ն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}