ԻԻՀ-ում ՀՀ դեսպան. Հայաստանի և Իրանի հարաբերությունները ներկայում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Հայաստանի և Իրանի հարաբերությունները ներկայում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նույն գործակալության գործադիր տնօրեն Մաջիդ Օմիդի Շահրաքիի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպան Առաքելյանը, անդրադառնալով հայ-իրանական առևտրային հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն մեծացել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները:
Անդրադառնալով միջազգային կազմակերպություններում Երևանի և Թեհրանի համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ միջազգային ասպարեզում երկու երկրներն ունեն նման մոտեցումներ:
«ԻՌՆԱ»-ի գործադիր տնօրենը, անդրադառնալով իրանահայերի իրավունքներին, նշել է. «Մեր հայրենակից իրանահայերն Իրանում միշտ էլ լավ են ապրել: Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պարտավորված է պաշտպանել նրանց իրավունքները»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ԶԼՄ-ների դերը հասարակության բնականոն զրգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան