Թուրքահայ լրագրողին սպառնում է 1.5 տարվա բանտարկություն
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ 15 քաղաքացի հայց է ներկայացրել դատարան` բողոքելով, որ պոլսահայ գրող, լրագրող, լեզվաբան Սևան Նշանյանն իր կայքում հրապարակել է Մուհամեդ մարգարեին վիրավորող հոդված:
Ստամբուլի հանրապետական դատախազությունն այդ կապակցությամբ քրգործ է հարուցել Սևան Նշանյանի դեմ: Վերջինս մեղադրվում է ժողովրդի մի մասի կրոնական արժեքները հրապարակավ նսեմացնելու` տվյալ դեպքում Մուհամեդի մասին վիրավորական կարծիք հայտնելու մեջ: Առաջիկա օրերին սպասվում է, որ Նշանյանին կկանչեն Ստամբուլի քրեական դատարան: Առաջադրված մեղադրանքով հայ լրագրողին սպառնում է 9 ամսից մինչև 1.5 տարվա բանտարկություն:
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց ահմանների» իրավապաշտպան կազմակերպության 2012թ. զեկույցում Թուրքիան ճանաչվել էր աշխարհի միակ երկիրը, որտեղ բանտարկված լրագրողների թիվն ավելացել էր: «Ներկա դրությամբ 72 լրագրող է պահվում թուրքական բանտերում, որոնցից 42-ը ձերբակալվել են իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս: Նման իրավիճակը Թուրքիային դարձնում է աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»,- ասված է եղել զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները