Լ. Ալավերդյան. 2013 թվականին մենք ունենք ավելի բաց և թափանցիկ բանակցություններ
«Կարծես թե ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունները կեղծվել են: Նրանք, ովքեր կեղծել են, գիտեն, որ կեղծել են և գիտեն` ինչպես, նրանք, ովքեր ընտրությունները իրականացրել են և արդյունքում ստացել են այլ հաշվարկ, գիտեն, ներսը գիտի, դուրսը գիտի: Հիմա մնում է հասկանալ, թե ով ինչ նպատակներով է դա անում»,- այսօր, անդրադառնալով փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա համոզմամբ` շատ քչերն են սպասել այսպիսի հետընտրական զարգացումների. «Թվում էր, թե 2008 թվականին ըստ իս իշխանությունների կողմից իրականացված ակցիայից հետո նրանք հանգստացել են, կարծելով, թե դրանից հետո ժողովուրդը չի բարձրանա»:
Վերլուծելով ներքաղաքական զարգացումները, բանախոսը նշեց, որ այսօր ոչ այնքան կարևոր է, այն, թե ում է ժողովուրդը տվել ձայները, այլ, թե ում դեմ է տվել. «Ինչքան էլ մենք խոսենք տարիներ շարունակ նախագահական ընտրություններում ժողովրդի կարծիքով հաղթած այս կամ այն լիդերի մասին, նրանց թիվն այսօր հասնում է հինգի (Րաֆֆի Հովհաննիսյանը հինգերորդն է), իսկ այդ պաշտոնը գրավածները երեքն են, ընդ որում, մի անձ եղել է և առաջին խմբում, և երկրորդ»:
Լ. Ալավերդյանի կարծիքով` 2013 թվականին մենք ունենք ավելի պատրաստակամ, ավելի բաց և ավելի թափանցիկ բանակցություններ, որոնք չեն նմանվելու պայմանավորվածությունների.«Միայն այս մարտահրավերն է, որը նետված է այդ ընդդիմադիր խմբին: Մենք պետք է հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շուրջ համախմբված ընդդիմությունը մերժելու է պայմանավորվածությունների ճանապարհը»:
Նա կարևորեց նաև ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում առկա ինտելեկտի կրող, առողջ խմբերի դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում