Օլիմպիական մեդալները հանրությանը կներկայացվեն մայիսին
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները հանրությանը, հավանաբար, կներկայացվեն մայիսին: Այս մասին ասել է խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն: Կազմակերպիչները նպատակ ունեն տոնական որևէ միջոցառման ժամանակ ցուցադրել օլիմպիական յուրատեսակ պարգևները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Արժե նշել, որ մեդալների նմուշները դեռևս անցյալ տարի են ներկայացվել միջազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմին:
Դ. Չեռնիշենկոն նաև հիշեցրել է խաղերի անցկացման ժամանակացույցը (2014 թ. փետրվարի 7-23): Մարտի 7-16-ն օլիմպիական մրցուղիները կտրամադրվեն պարալիմպիկ խաղերի մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում