Ա. Վանյան. Հայաստանում սուր շնչառական վարակների, գրիպի դեպքերի աճ է արձանագրվել
Հայաստանում սուր շնչառական վարակների, գրիպի դեպքերի աճ է արձանագրվել: Դա է վկայում շտապօգնության կանչերի թվի ավելացումն ու առողջային առաջնային պահպանության կազմակերպություններ դիմողների ավելացմումը: Այս մասին ասուլիսում ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ ճնայած դեպքերի աճին, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը նվազել է:
Ներկայացված տվյալներով, այս պահին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 13 հիվանդ է բուժվում: Ընդհանուր առմամբ, մարզերում հոսպիտալացվել է սուր շնչական վարկով 222 հիվանդ, թոքաբորբով` 87 հիվանդ, Երևանում` 342 հիվանդ հոսպիատալացվել է շնչառական վարակներով, 121 հիվանդ` թոքաբորբով:
«Այս տվյալները չի նշանակում, որ բոլորը գրիպ են եղել, սուր շնչառական հիվանդությամբ վարակված: Մի շարք դեպքերում մենք ժխտում ենք»,- ասաց մասնագետը:
Բժշկի խոսքով, իրականացվում է նաև մոնիտորինգ լաբորատոր հետազոտությունների առումով, որպեսզի պարզ լինի, թե երկրում գրիպի, սուր շնչական վարակների ինչ տեսակներ են շրջանառվում: Ա. Վանյանի խոսքով, վերջին 300 հետազոտությունների արդյունքներով 40 տոկոսի մոտ ժխտվել է գրիպը, սուր շնչառական վարակները, մնացած 60 տոկոսի մոտ գերակշիռ մասում մոտ արձանագրվել է H1N1 ենթատիպի գրիպ, արձանագրվում է B տիպի գրիպներ:
ԱՆ հորդորում է բնակչությանը` թեթևակի նախանշաններ ունենալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, զերծ մնալ ինքնաբուժությունից, հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց, բուհ, հնարավորինս խուսափել մասշտաբային միջոցառումներին մասնակցելուց: Հիվանդությունը արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Դպրոցներում, մանկապարտեզներում ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, արձանագրվել է վարակների դեպքերի աճ:
«Ներկայումս առողջապահության նախարարության հետ քննարկվում է դասերի դադարեցման հարցը: Հնարավոր է նման առաջարկությամբ հանդես գանք: Ներկայումս դա մասսայական բնույթ չի կրում, սակայն աճ կա»,- ասաց հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետը:
Նա հիշեցրեց, որ H1N1 (խոզագրիպ) ենթատիպը ԱՀԿ կողմից որակվել է որպես սովորական սեզոնային գրիպ: Ա. Վանյանի խոսքով, ուսումնասիրություննեը ցույց են տվել, որ արձանագրված ծանր դեպքերը ուշացած դեպքեր են կամ ուղեկցվում են այլ հիվանդություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու