Ա.Աշոտյանը մանկավարժներին. Ուստի ես ձեզ ասում եմ ` «բարև»….(լուսանկարներ)
Հայաստանի 43 հազար մանկավարժների ճնշող մեծամասնությունը կանայք են. այս թվից միայն 24-ին մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ անձամբ շնորհավորեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարությունում: Ավելի ուշ նրանք պարգևատրվեցին ԿԳ նախարարի ոսկյա հուշամեդալով` նախարար Արմեն Աշոտյանի ներածական խոսքից հետո, որում վերջինս ընդգծեց, որ այսօր այն եզակի օրերից է, երբ ինքը գենդերային խտրականություն է դնում ուսուցիչների միջև և միջոցառումը կիսում բացառապես կին մանկավարժների հետ:
«Գաղտնիք չէ, որ կրթության ոլորտը ամենագեղեցիկ ոլորտներից է, համակարգում աշխատող ու սովորող հազարավոր կանայք իրենց հմայքն են հաղորդում կրթական գործընթացին»,- նշեց նա ու ավելացրեց, որ մանկավարժի կերպարը իր համար շատ ծանոթ է, քանի որ իր մայրը ևս 39 տարի դպրոցում է աշխատել, սակայն «որդի-նախարար ունենալուն չի դիմացել ու լքել սիրելի աշխատանքը, որովհետև տանը աշխատանքի մասին խոսելը ցանկալի չէ»:
Ըստ Արմեն Աշոտյանի` ուսուցիչ լինելը մեծ առաքելություն է, սակայն ոչ հոգս, ինչպես շատերն են որակում մանկավարժությունը, իսկ իր տեսակետից` միայն երկու մասնագիտություն է, որ իրապես առաքելություն են` մանկավարժ ու բժիշկ լինելը: Եվ վստահություն հայտնեց, որ մանկավարժների ձեռքով անցնող սերունդը արժանի է լինելու, որպեսզի իր ուսերին վերցնի նաև հայոց պետականության զարգացումն ու ապագայի կերտումը:
Ի դեպ, խոսքն ավարտելով Ա.Աշոտյանը որոշակիորեն նաև քաղաքականացրեց իր ուղերձը մանկավարժներին.
«Ձեր ներկայությունը համակարգում սեր, գեղեցկություն է հաղորդում: Ուստի ես ձեզ ասում եմ «բարև» ….»,- հայտարարեց նա ու փոքրիկ պաուզայից հետո տեղեկացրեց, որ ներկաները պարգևատրվում են ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով` ոսկյա հուշամեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա