Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների համար անցկացվելու են ամփոփիչ ատեստավորման քննություններ
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2011/2012 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ցանկացողները դիմում- հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա/ ավարտական փաստաթղթի /դիպլոմի/ և ներդիրի /միջուկի/ բնօրինակները` պատճենների հետ միասին,
բ/ անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական/ բնօրինակը` պատճենի հետ միասին,
գ/ 2 լուսանկար /3×4 սմ չափսի/:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը 1000-1700, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն /609 սենյակ/:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա