Ո՞ր ժողովրդի կողքին է կանգնած ԲՀԿ-ն
Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև տեղի ունեցած առաջին խորհրդակցությանը` «Голос Армении»-ն գրում է. «Հետաքրքրականն այն է, որ այդ խորհրդակցության ժամանակ, չգիտես ինչու, չեն շոշափվել ընտրակեղծիքների վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես` ո՞ւր էին նայում 1988 ընտրատեղամասերում ներկա ԲՀԿ-ի ներկայացուցիչները, եթե ընտրողների ձայները «կեղծվում» էին: Ինչո՞ւ էին ԲՀԿ-ի ներկայացուցիչները ստորագրում ընտրությունների արձանագրությունները, եթե այդ ընտրությունների արդյունքում «Խեղվում էր ժողովրդի կամքը»: Արդյո՞ք ԲՀԿ-ն պատասխնատվություն չի կրում ընտրությունների, այսպես կոչված, «կեղծման» համար, եթե այդ կուսակցության 1988 ներկայացուցիչները փաստացիորեն դարձել են այդ «կեղծման» մասնակիցը»: Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք կանգնած են ժողովրդի կողքին` «ГА»-ն նշում է. «Մասնավորապես ո՞ր ժողովրդի կողքին է կանգնած ԲՀԿ-ն, այն ժողովրդի, որն իր քվեով ԲՀԿ-ին դարձրեց ԱԺ-ում իր ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությո՞ւնը, թե՞ այն ժողովրդի, որը Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում տվեց երկրորդ տեղը»: