Ովքե՞ր են դիմել «Խոսրովի անտառ»-ի տնօրենի պաշտոնի համար. Բնապահպանական Ճակատը պահանջում է բացահայտել նրանց
Փետրվարի 27-ին ավարտվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման վերջնաժամկետը:
Դիմումներ են ներկայացրել 11 քաղաքացիներ.
1. Վահան Արմենի Դավթյան
2. Լուսինե Վանիկի Կարապետյան
3. Վարանցով Մելքոնի Բարսեղյան
4. Ալբերտ Դումիկի Դումիկյան
5. Հայկազ Մերուժանի Կարապետյան
6. Հրաչյա Պատվականի Հովակիմյան
7. Գառնիկ Անդրանիկի Շաբոյան
8. Վարդան Ռազմիկի Մամիկոնյան
9. Պարգև Անուշավանի Ստեփանյան
10. Գագիկ Շմավոնի Հակոբյան
11. Արայիկ Ավետիքի Կարապետյան
Մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների`
1. ծննդյան տարեթիվը,
2. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
3. ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,
4. գիտական կոչումները,
5. հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
6. մասնագիտական և աշխատանքային փորձը,
7. կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):
« «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը»,-նշում են
Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի համար հայտ էր ներկայացրել 3 թեկնածու` Մանուկյան Մանուկ Համլետի, Պողոսյան Գաբրիել Ցոլակի, Շաբոյան Գառնիկ Անդրանիկի: Ընտրված «Նոնո» մականունով հայտնի Գաբրիել Պողոսյանը բնապահպաների ու լրատվամիջոցների ճնշման տակ հրաժարական տվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները