Նաղդալյան. Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյան այսօր անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանի հասցեին հնչող քննադատությանը: Ինչպես տեղեկացնում են Ազգային Ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխխոսնակը որակել է այդ քննադատությունը որպես մտավորական մարդու հալածանք:
«Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է` մտավորական մարդու, ազնիվ և շիտակ տեսակի դեմ:
Միանում եմ բոլոր նրանց, ովքեր անարդարացի են համարում նման վերաբերմունքը, ովքեր գնահատում են Շուշանին` որպես մտավորականի, որպես տաղանդավոր երգչուհու, որպես իր կյանքը մեր երկրին, մեր անկախությանը, մեր պետականությանը նվիրած մարդու, որպես հայ զինվորի ոգին, տրամադրությունը բարձրացնող, առաջին գծում` խրամատներում մեր զինվորներին գոտեպնդող, հայրենասիրական դաստիարակությունը սերմանող նվիրյալ անձնավորության», - ըստ հաղորդագրության, նշել է Հերմինե Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են