Զբոսաշրջության մրցունակության զեկույցի համաձայն` Հայաստանը իր դիրքերը բարելավել է 11 կետով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցին` նշեց, որ ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի՝ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքերը բարելավել է 11 կետով` զբաղեցնելով 79-րդ տեղը: Համեմատությունը, ըստ նրա, կատարվել է 140 երկրների մեջ:
«Իհարկե կարևոր է, որ 11 կետով բարելավել ենք մեր դիրքը, բայց մեծ անելիքներ ունենք և անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերլուծելով այս զեկույցը` ներկայացնի մեր ուժեղ և թույլ կողմերը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի այս տարի ևս բարելավենք մեր դիրքերը»,- ասաց վարչապետը: