Թուրքիայում ընդունվում է նոր օրենք, որի արդյունքում բանտարկված լրագրողները ազատ կարձակվեն
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայումս մշակվում է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Թուրքիայում բանտարկված բազմաթիվ լրագրողներ ազատ արձակվելու հնարավորություն կունենան:
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի Արընչը ասել է. «Մոտ ժամանակներս օրինագիծը պատրաստ կլինի: Մարտի 10-ին այն նախարարների խորհրդին կներկայացնենք: Ըստ օրենքի, եթե մեկը քարոզչություն իրականացնի, բայց մասսաներին զենքով ու բռնությամբ չուղղորդի, դա հանցանք չի համարվի: Կարծում եմ, որ այս օրենքի շնորհիվ շատ լրագրողներ կազատվեն բանտից»,- ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրեթերթի` ասել է Արընչը:
Նշենք, որ վերջերս թուրք հոդվածագիր Նեդիմ Շեներն անդրադարձել էր Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Հեղինակը հոդվածում նշում է, որ ներկայումս Թուրքիայի բանտերում կա 75 լրագրող, որոնցից 37-ը ձերբակալվել է «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK), 7-ը` «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության, 7-ը` «Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցության» (DHKP), 6-ը` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), 3-ը` «Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության» (ՄԼԿԿ-MLKP), 9-ը` այլ ձախակողմյան կազմակերպությունների դատական գործերի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում