ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը
Սահմանդրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությանը ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս որոշումը կայացրել է երեկ:
Հիշեցնենք, որ նախագահի երկու թեկնածուները վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:
Սահմանդրական դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դիմումի քննությունը նշանակված է մարտի 11-ին ժամը 10-ին: Զեկուցողներ նշանակվել են ՍԴ անդամներ Կիմ Բալայանն ու Ֆելիքս Թոխյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում