Երվանդ Մանարյան. Դժվար է խոստովանելը, տղամարդիկ, բայց դա փաստ է
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը: Այն վարում է «Ես» ամսագրի խմբագիր, մանեկենուհի Անի Քոչարը:
«Այս ժողովուրդը ապրում է կանանց շնորհիքի շնորհիվ: Կանայք են մեր երկիրն ու հողը պահել»,-իր ելույթում հայտարարեց հայտնի դերասան Երվանդ Մանարյանն ու ասաց, որ քաղաքացիական կեցվածքը ստացել է իր մորից:
Նա խոստովանեց, որ այսօր տղամարդիկ ապավինում են կանանց: «Ցավալի է, բայց պետք է խոստովանել»,-ասաց Մանարյանը, ապա ավելացրեց, որ այս վիճակից պետք է օր առաջ դուրս գալ:
«Դժվար է խոստովանելը, տղամարդիկ, բայց դա փաստ է: Մեզ մնում է մի բան, որ մենք մեր կանանց կողքին պինդ կանգնած լինենք ու կարողանանք այս վիճակից մեր զավակներին հանենք, որովհետև ոչ միայն ազգը ապագա չի ունենա, այլև մեր թոռներն ու զավակները ապագա չունեն»,-ասաց դերասանը, նկատելով, որ «մեզ պետք է նամուսով ընտանիք պահել, ինչը ցավոք չի ստացվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան