Փլուզվել է Սևաքարի եկեղեցին. «Ասում են` ձեր գյուղում մի փողատեր մարդ ճարի թող սարքի»
Ժամը 14.00-ի մոտ ամբողջությամբ փլուզվել է Սյունիզի մարզի Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղի եկեղեցին:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղապետ Արշավիր Հակոբյանն ասաց, որ եկեղեցին մի քիչ ճաք ուներ, «ձյունն էլ հալվել է ու միանգամից լրիվ փլուզվել է»: Գյուղապետը հայտնեց, որ եկեղեցու կառուցումն ավարտվել էր 1901 թվականին:
Եկեղեցու ճաքը վերանորոգելու համար գյուղապետը դիմել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, Սյունյանց թեմին: «Ասում են ձեր գյուղում մի փողատեր մարդ ճարի, թող սարքի: Ման եմ եկել մի հատ հարուստ մարդ չեմ ճարել»- հուսահատված ասաց գյուղապետը:
Նշեք, որ այսօր ժամը 15.00-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիզի մարզի, Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղում փլուզվել է եկեղեցի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խաումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան